Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եթե ձեր ոչխարը գոյություն չունեցող բանին հազարամյակների պատմություն ու տոպոնիմ է վերագրում, ինչու՞ Ալիևը Հայաստանին չզրկի հայկական հազարամյակների տոպոնիմից ու պատմությունից

Եթե ձեր ոչխարը գոյություն չունեցող բանին հազարամյակների պատմություն ու տոպոնիմ է վերագրում, ինչու՞  Ալիևը Հայաստանին չզրկի հայկական հազարամյակների տոպոնիմից ու պատմությունից
21.07.2023 | 17:04

Միայն այն փաստը, որ Արցախում կա Թովմասյան Արթուր անունը կրող կենդանի, այն էլ՝ պատգամավոր, Ազգային ժողովի նախագահ, բավարար է, որ արցախցիների այսօրվա վիճակն օրինաչափ և արդար համարվի:

Սույն անասունը, որը, ըստ ամենայնի, ամենայն հայոց եվնուխ Հարությունյան Արայիկի եվնուխն է, ուղերձով դիմել է ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների ղեկավարներին և հնչեցրել մտքեր, որոնք նորմալ մարդու ուղեղի մեջ չեն կարող տեղավորվել:

Օրինակ, սա ասում է.

«Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով: Այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով»:

Տո տավա՛ր, անասու՛ն, դուք ո՞նց եք ապրել Ադրբեջանում հազարամյակներ, եթե «ադրբեջան» տոպոնիմն ունի ընդամենը 105 տարվա պատմություն, մի էդքան պատմություն էլ ունի «ադրբեջանցի» էթնոնիմը:

Էլ չեմ խոսում այն մասին, որ առաջին թյուքերն այս տարածաշրջանում հայտնվել են ութերորդ դարից ոչ շուտ:

Ինչևէ, քաղաքական լուծումներ է պահանջում Թովմասյան Արթուրը, ուզում է, որ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տրվի, մի խոսքով, երազում է հավասարը հավասարի սկզբունքով ապրել թուրքերի հետ:

Բայց չի ուզում, որ Փաշինյան Նիկոլը վերջ տա Ալիև էֆենդու հետ համատեղ կազմակերպած բլոկադային:

Եվ ինչու՞ եք զարմանում կամ զայրանում, երբ Ալիև էֆենդին ողջ Հայաստանն է անվանում և համարում Արևմտյան Ադրբեջան:

Եթե ձեր ոչխարը գոյություն չունեցող բանին հազարամյակների պատմություն ու տոպոնիմ է վերագրում, ինչու՞ Ալիև էֆենդին Հայաստանին չզրկի հայկական հազարամյակների տոպոնիմից ու պատմությունից, մանավանդ որ Թովմասյան Արթուրի կարգի անասուններ կան այս ազգի շարքերում:

Օրը կգա, երբ Հայաստանում հանրաքվե կանցկացվի պետության վերանման հարցով:

Փաշինյան Նիկոլի զինակիցները նախրին կհամոզեն, որ էժան եղուբրինձ լափելու միակ ճանապարհը Հայաստանն Արևմտյան Ադրբեջան վերանվանելն է: Պարոն գռզոն էլ կֆինանսավորի այդ կամպանիան, քանզի լրջագույն դիվիդենդներ կքաղի:

Իսկ Ռուսաստանն ի՞նչ ասի այդ ժամանակ:

Արևմուտքը կհիանա հայ ժողովրդի կամքով ու իմաստությամբ, դե, Ռուսաստանն էլ, հավանաբար, կփոշմանի, որ 1828 թվականին որոշեց այս տարածքը բնակեցնել հայերով: Այն ժամանակ, երբ քննարկվում էր կազակներով Արևելյան Հայաստանը բնակեցնելու հարցը:

Որոնք, ի դեպ, հաստատ Արցախը չէին վաճառի, թուրքերի հետ պայմանավորված պատերազմներ չէին անի…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3157

Մեկնաբանություններ